Զելենսկին Ֆիցոյին հրավիրել է Ուկրաինա՝ քննարկելու «Дружба» նավթատարի շուրջ հարցերը
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին հրավիրել է Ուկրաինա՝ երկկողմ հարաբերություններում առկա հարցերը քննարկելու համար։ Այս մասին տեղեկացրել է նախագահի գրասենյակը։
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել էներգետիկ համագործակցությանն առնչվող խնդիրները, այդ թվում՝ «Дружба» նավթատարի աշխատանքը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունգարիան և Սլովակիան համաձայնության են եկել ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կայցելի Ուկրաինա՝ գնահատելու «Дружба» նավթատարի տեխնիկական վիճակը։ Համապատասխան որոշումը կայացվել էր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Ռոբերտ Ֆիցոյի հանդիպման արդյունքում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան