Թրամփը մարտի 3-ին Վաշինգտոնում կհանդիպի Գերմանիայի կանցլեր Մերցին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 3-ին Սպիտակ տանը բանակցություններ կանցկացնի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Սեբաստիան Հիլլեն՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Մերցը ԱՄՆ կայցելի մարտի 3-ին, իսկ հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում՝ Օվալաձև աշխատասենյակում։ Բանակցություններից հետո նախատեսված է նաև համատեղ աշխատանքային ճաշ։ Կողմերը մտադիր են քննարկել Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի շուրջ իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները, տնտեսական և անվտանգային հարցերը։
Ավելի վաղ Մերցը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է հրաժարվի «միամիտ խաղաղասիրությունից» և առավել մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգության համար՝ ընդգծելով ուժի լեզվով խոսելու անհրաժեշտությունը ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ