Մխիթարյանը խոսել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին
Սպորտ
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Միլանի Բոկոնիի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ֆուտբոլային կարիերան շարունակելու մասին։
«Ես դեռ մտադիր եմ խաղալ և անգամ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին։ Իհարկե, ես 37 տարեկան եմ, և այժմ պետք է շատ ավելի ճիշտ կառավարել մարմինը. ես այլևս 20 կամ 22 տարեկան չեմ։
Սակայն փորձում եմ անել առավելագույնը, որ հնարավորինս երկար մնամ խաղադաշտում և հետագայում ոչ մի բանի համար չափսոսամ»,– նշել է Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան