Sky News․ Զելենսկին հայտարարել է, որ կաջակցի Իրանի դեմ ուղղված գործողությանը
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կարող է աջակցել Իրանում գործող իշխանությունների դեմ ուղղված ռազմական գործողությանը։ Այս մասին նա ասել է Sky News-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ Իրանի ժողովուրդը աջակցություն է փնտրում՝ փոխելու ներկայիս ռեժիմը, որը բացահայտորեն ցանկանում է հարձակվել այլ երկրների վրա և մեծ վնաս է հասցնում։ Ես կաջակցեի գործողությանը, որը ուղղված է ռեժիմի, ոչ թե ժողովրդի դեմ», — նշել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ կցանկանար, որպեսզի ԱՄՆ-ը և Իրանը կարողանան հասնել բանակցային լուծման, սակայն կասկած է հայտնել, թե Թեհրանում պատրաստ են նման տարբերակին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկություններ է ստացել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին՝ Ժնևում ընթացող բանակցությունների ֆոնին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան