ԱՄՆ Սենատի որոշումը՝ Իրանի հարցում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևի վերաբերյալ
ԱՄՆ
ԱՄՆ Սենատը չի ընդունել բանաձև, որը նախատեսում էր սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի նկատմամբ։ Դեմոկրատների նախաձեռնությանը կողմ է քվեարկել 47 սենատոր, դեմ՝ 53-ը։ Հանրապետականներից միայն Ռենդ Փոլն է աջակցել նախագծին, իսկ դեմոկրատներից միակ դեմ քվեարկողը եղել է Ջոն Ֆեթերմանը։
Բանաձևը նախատեսում էր արգելել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունները առանց Կոնգրեսի հստակ համաձայնության և պարտադրել նախագահին 30 օրվա ընթացքում դադարեցնել նման գործողությունները, եթե այն չի վերաբերում ԱՄՆ-ի նկատմամբ անմիջական սպառնալիքի կամ հարձակման կանխմանը։
Քննարկումները սրվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանի մի շարք թիրախների, այդ թվում՝ Թեհրանում, ինչին հաջորդել էր Իրանի պատասխան հարվածը Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, հաղորդում է Sputnik International-ը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին