Ավելի քան 17,500 ամերիկացի վերադարձել է ԱՄՆ Մերձավոր Արևելքից
ԱՄՆ
Փետրվարի 28-ից սկսած ավելի քան 17,500 ԱՄՆ քաղաքացի վերադարձել է հայրենիք Մերձավոր Արևելքից։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի օգնական քարտուղար Դիլան Ջոնսոնը՝ ընդգծելով, որ տարհանման գործընթացը շարունակվում է։
Նրա խոսքով՝ Պետդեպարտամենտի ստեղծած հատուկ աշխատանքային խումբը շուրջ 6,500 ամերիկացիների տրամադրել է անվտանգության և ճանապարհորդության կազմակերպման աջակցություն։ Միևնույն ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ դեռ շարունակում են մնալ Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Ասիայի տարբեր երկրներում կամ գտնվում են ճանապարհին։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը անվտանգության նախազգուշացում էր հրապարակել՝ պահանջելով, որ Քաթարում գտնվող ԱՄՆ կառավարության ոչ կենսական նշանակության աշխատակիցներն ու նրանց ընտանիքները անմիջապես լքեն երկիրը։ Բացի այդ, ամերիկացիներին խորհուրդ է տրվել հնարավորության դեպքում լքել նաև Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն՝ անվտանգության նկատառումներից ելնելով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին