Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes», «Nissan», «Ford», 2 «Opel» և «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին