Թրամփին մեկ քայլ է բաժանում Ուկրաինայի վերաբերյալ կարևոր որոշում կայացնելուց․ քաղաքագետ
ԱՄՆ
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանում իրականացվող ռազմական արշավի ֆոնին ամերիկյան վարչակազմը թուլացրել է Կիևի վրա ճնշումը։ Սակայն սա ժամանակավոր է. հաշվի առնելով ընտրողների դժգոհությունը՝ Դոնալդ Թրամփը շուտով կփորձի առաջ մղել Ուկրաինայի շուրջ բանակցությունները՝ օգտագործելով նոր լծակներ։ Նա արդեն մեկ քայլ է հեռու այս հարցի վերաբերյալ կարևոր որոշում կայացնելուց, Tsargrad.tv-ին ասել է քաղաքագետ Իվան Մեզյուխոն։
Նրա կարծիքով՝ Թրամփի վարչակազմը շուտով կցուցաբերի «աննախադեպ ակտիվություն» ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։
«Թրամփը մեկ քայլ է հեռու «կաղ բադի» կարգավիճակ ստանալուց։ Նրա ռազմական գործողությունը Իրանում հավանության չի արժանանում ամերիկյան հասարակության կողմից։ Նա շուտով կարող է կորցնել աջակցությունը ԱՄՆ Կոնգրեսում։ Հետևաբար, նա կշտապի իրականացնել իր արտաքին քաղաքականության նախաձեռնությունները», - բացատրել է փորձագետը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին