Թրամփը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին Իրանի դեմ ԱՄՆ գործողությանը աջակցելու համար։ Ամերիկացի առաջնորդը այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Ռյուտեն Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն կարող է կիրառել կոլեկտիվ պաշտպանության պայմանագրի 5-րդ հոդվածը Իրանի դեմ ԱՄՆ գործողության ժամանակ։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամները պատրաստ են պաշտպանել իրենց տարածքը, քանի որ Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվում է։
«Շնորհակալություն մեր հրաշալի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին», - գրել է Թրամփը՝ ավելացնելով Ռյուտեի հարցազրույցի հղումը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին