Եվրոպան կարող է ձախողվել Ուկրաինայում Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով
Աշխարհ
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությանը աջակցելը կարող է Եվրամիության երկրներին ձախողման հասցնել Ուկրաինայում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։
Գործակալության աղբյուրը հույս է հայտնել, որ շատ եվրոպական առաջնորդներ կհետևեն Իսպանիայի օրինակին և կհրաժարվեն օգնել ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում։ Աղբյուրի խոսքով՝ եվրոպացիները պետք է մտահոգություն հայտնեն ԱՄՆ գործողությունների վերաբերյալ, եթե ցանկանում են, որ գերակշռի միջազգային իրավունքը և կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգը։
Դիվանագետը հարցրել է, թե ինչ լծակներ կունենա Եվրոպան ուկրաինական հակամարտությունում, եթե չկարողանա առարկել ԱՄՆ-ի և Իրանի պատերազմին։ Աղբյուրը եզրակացրել է, որ եվրոպացիները կկորցնեն վստահությունը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին