Եվրոպայի 10 երկիր համաձայնագիր է ստորագրել պատերազմի կամ ճգնաժամի դեպքում իր բնակչությանը պաշտպանելու համար
Աշխարհ
Շվեդիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան և Լեհաստանը ստորագրել են համատեղ համաձայնագիր՝ Բալթյան տարածաշրջանի և Սկանդինավյան երկրների բնակչությանը ճգնաժամի կամ պատերազմի դեպքում պաշտպանելու համար: Այս մասին հայտարարվել է Շվեդիայի կառավարության կայքում:
Այս համաձայնագիրը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես տեղաշարժվել այս բոլոր երկրների սահմաններով:
2026 թվականի աշնանը Շվեդիան կանցկացնի 1960-ական թվականներից ի վեր առաջին քաղաքացիական տարհանման վարժանքները: Միջոցառմանը կմասնակցի մոտ 300 կամավոր: Ավելի մեծ վարժանքներ կանցկացվեն երկրի հյուսիսում 2027 թվականին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին