WP․ Թրամփը վերջնագիր է ներկայացրել քրդերին՝ Իրանի դեմ պատերազմում կողմ ընտրելու հարցում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրաքի քրդական ղեկավարությանը կոչ է արել կողմ ընտրել Իրանի դեմ սկսված ռազմական հակամարտությունում։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ մարտի 1-ին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Քուրդիստանի հայրենասիրական միության առաջնորդ Բաֆել Թալաբանիի և Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ՝ առաջարկելով միանալ ԱՄՆ-ին և Իսրայելին հակամարտության շրջանակում։ Քրդական պաշտոնյաներից մեկը նշել է, որ Վաշինգտոնը հստակ ուղերձ է փոխանցել՝ պահանջելով ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի կամ Իրանի միջև։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ծրագրում է զենք տրամադրել քրդական զինված խմբավորումներին՝ նրանց ներգրավելու Իրանի արևմտյան շրջաններում հնարավոր ռազմական գործողությունների մեջ։ CNN-ի տվյալներով՝ Վաշինգտոնը փորձում է այդ կերպ ուժեղացնել ճնշումը Իրանի վրա և ապակայունացնել իրավիճակը երկրում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին