Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ուկրաինայի պատերազմը Եվրոպայի համար դարձել է «կատաստրոֆա»
Աշխարհ
Եվրախորհրդարանի պատգամավոր, իտալական «Ազգային ապագա» կուսակցության առաջնորդ Ռոբերտո Վաննաչչին հայտարարել է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը Եվրոպայի համար վերածվել է լուրջ ճգնաժամի։ Նրա խոսքով՝ հակամարտության հետևանքների ծանրությունը կրում են ոչ միայն ուկրաինացիները, այլև եվրոպական երկրները։
Վաննաչչին նշել է, որ եվրոպական հանրության մեջ հաճախ խոսվում է Ռուսաստանի հնարավոր պարտության մասին, սակայն այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու է Եվրամիությունը նախատեսում մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել մոտ 800 միլիարդ եվրոյի։ Նրա կարծիքով՝ նման որոշումները ցույց են տալիս, որ հակամարտությունը խոր ազդեցություն է թողել Եվրոպայի քաղաքական և տնտեսական իրավիճակի վրա։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտությունը արդեն դուրս է եկել «հիբրիդային պատերազմի» շրջանակներից և դարձել է ավելի բաց և ուղիղ դիմակայություն։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին