Այն ամենը, ինչ վերագրվել է ինձ, բացարձակապես կապ չունի իրականության հետ․ Արշակ Սրբազան
Քաղաքական
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը լրագորղների հետ զրույցում հայտարարեց՝ իրեն վերագրվող արարքները կեղծիք են։
Այն ամենը, ինչ վերագրվել է ինձ, բացարձակապես կապ չունի իրականության հետ։ Այս մասին Երևան-Կենտրոն ՔԿՀ-ից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ կալանքը պարզապես փորձ էր ահաբեկելու և վախ ներշնչելու, որը որևէ ազդեցություն չկարողացավ ունենալ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը նաև նշեց, որ այժմ հարվածում է ոչ միայն Եկեղեցու, այլև՝ պետության հիմքերին։
«Հիմա, եթե պետք է հաղթանակ համարենք, որ ժողովրդի ամենամեծ կրոնական ինստիտուտի նկատմամբ ինչ-որ ոտնձգություն է կատարվում, դա հաղթանա՞կ է, խորապես պյուռոսյան հաղթանակ է»,- ասաց Արշակ Սրբազանը
Նա նշեց, որ կան երևույթներ, որոնք հիշեցնում են՝ գարնանամուտին այս ձմռան ցրտից հետո ճանճի անկանոն շարժումներին, այդ վարքագիծը որևէ տրամաբանության չի դիմանում։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող