Զելենսկի․ ուկրաինացի մասնագետներ են ուղարկվել Մերձավոր Արևելք՝ ԱՄՆ ռազմաբազաները պաշտպանելու համար
Քաղաքական
Ուկրաինան անօդաչու սարքերի մասնագետների խումբ և դրոնների որսման համակարգեր է ուղարկել Մերձավոր Արևելք՝ ԱՄՆ ռազմական բազաների պաշտպանության համար։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ ուկրաինացի փորձագետները կօգնեն ամերիկյան ուժերին Հորդանանում։
Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ը օգնության խնդրանքով դիմել է մարտի 5-ին, իսկ ուկրաինական թիմը արդեն հաջորդ օրը մեկնել է տարածաշրջան։ «Մենք անմիջապես արձագանքեցինք։ Ես ասացի՝ այո, իհարկե, մենք կուղարկենք մեր մասնագետներին», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Միաժամանակ, The New York Times-ը նշում է, որ Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել՝ արդյոք Վաշինգտոնը պաշտոնապես օգնություն խնդրե՞լ է Կիևից։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ անօդաչու սարքերի մասնագետների առաջին խումբը մարտի 9-ին կմեկնի Մերձավոր Արևելք։ Նրա խոսքով՝ ուկրաինացի փորձագետները նաև կվարժեցնեն Պարսից ծոցի երկրների զինվորականներին, թե ինչպես հայտնաբերել և խոցել թշնամական դրոնները։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում