ԵՄ-ը ցանկանում է մինչև 2027 թվականը ավարտել Ուկրաինայի անդամակցության բանակցությունները
Աշխարհ
Եվրոպական միությունը նպատակ ունի մինչև 2027 թվականի վերջ ավարտել Ուկրաինայի հնարավոր անդամակցության վերաբերյալ բանակցությունները։ Այդ մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով Բրյուսելում ունեցած աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ այժմ աշխատանք է տարվում, որպեսզի ԵՄ-ում հաջորդ երեք նախագահությունները կենտրոնանան նոր անդամ պետությունների ներգրավման գործընթացի վրա։ Այս ծրագրի շրջանակում Բրյուսելը ցանկանում է արագացնել Ուկրաինայի հետ բանակցությունները և հնարավորինս շուտ ավարտել անդամակցության գործընթացի հիմնական փուլերը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ իր երկիրը պետք է ընդունվի Եվրամիություն մինչև 2027 թվականը՝ այդ քայլը համարելով Կիևի անվտանգության կարևոր երաշխիքներից մեկը։ Սակայն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նման սցենարը անվանել է ոչ իրատեսական։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում