Մակրոնը բացահայտել է՝ ինչու է ֆրանսիական ավիակիրն ուղարկվել Միջերկրական ծով
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Շառլ դը Գոլ» ավիակիրը տեղակայվել է Միջերկրական ծովում՝ Կիպրոսի մոտ, երկրի անվտանգության ամրապնդման նպատակով։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Մակրոնի խոսքով՝ ավիակիրն իր ավիացիոն խմբի հետ տեղափոխվել է տարածաշրջան՝ ուժեղացնելու պաշտպանական դիրքերը և ապահովելու երկարաժամկետ անվտանգություն։ Նա նաև նշել է, որ Ֆրանսիան Կիպրոսի և Հունաստանի հետ համագործակցում է Եվրամիության քաղաքացիների անվտանգության ապահովման և անհրաժեշտության դեպքում Մերձավոր Արևելքից նրանց տարհանման հարցում։
Ֆրանսիական ավիակիրը Միջերկրական ծով էր մտել մարտի 6-ին։ Նշվում է, որ այն ուղարկվել է տարածաշրջան՝ Ֆրանսիայի և նրա դաշնակիցների քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում