Փաշինյանը մասնակցել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնած հեռավար հանդիպմանը
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ կազմակերպված հեռավար հանդիպմանը, որի ընթացքում տարածաշրջանի մի շարք երկրների ղեկավարներ քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային լարվածության նվազեցման հնարավոր ուղիները։
Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի և հանգուցալուծման հնարավորությունների շուրջ՝ կարևորելով դիվանագիտական ջանքերի ակտիվացումը։
Վարչապետ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին՝ հատկապես հաշվի առնելով, որ իրավիճակում ներգրավված են Հայաստանի համար բարեկամ և գործընկեր մի շարք երկրներ։
Վարչապետը կարևորել է լարվածության նվազեցմանն ու իրավիճակի կայունացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը՝ ընդգծելով ճգնաժամի հնարավորինս շուտ հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղությանը և կայունությանը միտված բոլոր կառուցողական նախաձեռնություններին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում