Դոնբասը Ռուսաստանի վերջնական նպատակը չէ․ Կալլաս
Աշխարհ
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Դոնբասը Ռուսաստանի վերջնական նպատակը չէ։ Նրա խոսքերը մեջբերել է Европейская правда-ն։
«Ռուսաստանը փորձում է բանակցությունների սեղանի շուրջ հասնել այն բանին, ինչին չհաջողվեց հասնել մարտադաշտում։ Մենք բոլորս գիտենք, որ Դոնբասը Ռուսաստանի վերջնական նպատակը չէ», - ասել է Կալլասը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը Կիևին երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից իր ուկրաինական զինված ուժերը դուրս բերելու համար, հակառակ դեպքում խաղաղության համաձայնագրի պայմանները կփոխվեն։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru