Թրամփը կշարունակի պարահանդեսային դահլիճի շինարարությունը՝ չնայած դատարանի որոշմանը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դադարեցնի Սպիտակ տան արևելյան թևի վերանորոգումը՝ չնայած դատարանի որոշմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Դատարանը, ըստ էության, ասել է, որ անհրաժեշտ է Կոնգրեսի հաստատումը, բայց դա արվում է մասնավոր միջոցներով՝ հարուստ անհատների և ընկերությունների կողմից։ Կոնգրեսի հաստատումը անհրաժեշտ չէ. մենք հարկատուների գումար չենք խնդրում», - հայտարարել է Թրամփը։
Վաշինգտոնի շրջանային դատարանը որոշել է, որ ԱՄՆ նախագահը պետք է դադարեցնի շինարարությունը, քանի որ նախագիծը պահանջում է օրենսդիր մարմնի հաստատում։ Ի պատասխան՝ Թրամփը խոստացել է բողոքարկել որոշումը։ Նա նշել է, որ դատարանի որոշումը պարունակում է դրույթներ, որոնք թույլ են տալիս նրան շարունակել շինարարությունը։
«Մենք կարող ենք շարունակել շինարարությունը, եթե անհրաժեշտ լինի Սպիտակ տան անվտանգության համար», - մեջբերել է Թրամփը փաստաթուղթը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը