Նևադայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրթիռ է կործանվել
ԱՄՆ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 հրթիռը կործանվել է Նևադայում թռիչքի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ռազմաօդային ուժերի մամուլի ծառայության պաշտոնական հայտարարությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Ինդիան Սփրինգսից մոտավորապես 40 կիլոմետր հյուսիս-արևելք՝ Նևադայի փորձարկման և վարժանքների հրաձգարանում։ Ինքնաթիռը թռիչք էր կատարում Նելիսի ռազմաօդային բազայից։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ, և բնակեցված տարածքների համար սպառնալիք չկա։ Օդաչուն թեթև վնասվածքներ է ստացել կատապուլտի ժամանակ և ներկայումս ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը