Զելենսկին հայտարարել է ռուսական զորքերի խմբավորման աճի մասին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են ավելացնել զորքերի խմբավորումը ռազմաճակատում։ Այս մասին փոխանցում է Политика Страны-ն։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի թվաքանակը աճում է, և այդ հարցը քննարկվել է Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիու և Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովի հետ։ Նա նշել է, որ իրավիճակը մնում է լարված և պահանջում է մշտական գնահատում։
Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ երկիրը մտնում է բարդ փուլ, որը կարող է շարունակվել մինչև սեպտեմբեր՝ պայմանավորված ինչպես ռազմաճակատում իրավիճակի զարգացումներով, այնպես էլ բանակցային գործընթացներով։ Միևնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Դոնեցկի մարզի տարածքի մի մասը շարունակում է մնալ ուկրաինական վերահսկողության տակ, ինչը հաստատել է նաև Դենիս Պուշիլինը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան