Թրամփը շտապ կոչ է ուղղել ՆԱՏՕ-ին Հորմուզի նեղուցի վերաբերյալ
ԱՄՆ
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի միջև կայացած հանդիպումից հետո ամերիկացի առաջնորդը կոչ է արել իր դաշնակիցներին անհապաղ միջոցներ ձեռնարկել Հորմուզի նեղուցում անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։
Լրագրողների խոսքով՝ Թրամփը մի քանի օր է, ինչ ճնշում է գործադրում ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա՝ Հորմուզի նեղուցի խնդրի լուծման գործում: Աղբյուրները նշել են այս հարցի հրատապ կարևորությունը թե՛ Վաշինգտոնի, թե՛ եվրոպական երկրների համար։
Հարցազրույց տված դիվանագետներից մեկի խոսքով՝ Ռյուտեն իր զրույցի ընթացքում փորձել է Թրամփին բացատրել, որ ՆԱՏՕ-ի երկրները «լիովին զարմացած են» Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում