Ուղևորները պատահմամբ տաքսու մեջ թողել են կենդանի պիթոն
ԱՄՆ
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում տաքսու վարորդը ուղևորափոխադրումից հետո իր ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել է կենդանի պիթոն։ Դեպքի մասին հայտնում է People-ը։
Վարորդի խոսքով՝ նախորդ երեկոյան նա ուղևորներ էր տեղափոխել Ֆիլադելֆիայում անցկացված սողունների ցուցահանդեսից։ Ճանապարհին ուղևորուհին նշել էր, որ իր պայուսակից ինչ-որ բան է ընկել, սակայն վարորդը չի կարողացել կանգնել՝ իրավիճակը ստուգելու համար։ Հաջորդ առավոտ նա իր ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել է մեծ օձը։
Տաքսիստը ենթադրում է, որ պիթոնը պատահմամբ թողնվել է ուղևորների կողմից։ Օձը արդեն փոխանցվել է համապատասխան ծառայություններին։ Նշվում է, որ թագավորական պիթոնները թունավոր չեն և սովորաբար վտանգ չեն ներկայացնում մարդու համար, ինչի պատճառով հաճախ պահվում են որպես տնային կենդանիներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում