Գերմանիայում առաջարկել են քննարկել ԱՄՆ-ից զատ անվտանգային ճարտարապետության ստեղծումը
Աշխարհ
Բունդեսթագում Ձախ կուսակցության (LP) խորհրդարանական խմբակցության համանախագահ Սյորեն Պոլմանը առաջարկել է քննարկել Եվրոպայում նոր անվտանգության ճարտարապետության ստեղծման հարցը՝ առանց Միացյալ Նահանգների մասնակցության։ Նա իր մտքերը կիսել է NTV-ի եթերում։
«Դա միֆ է, երբ նրանք անընդհատ ասում են, որ ռուսները պատրաստվում են գրավել Եվրոպան», - ասել է Պոլմանը։
Նրա կարծիքով, փոխարենը արժե քննարկել զինաթափման և անվտանգային ճարտարապետության հարցերը եվրոպացի գործընկերների հետ, որոնց համար որոշակի հանգամանքներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ընդհանրապես պետք չէ»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ