Եվրոպացիները կարող են զրկվել ինքնաթիռով թռիչքներից
Աշխարհ
Եվրոպական մի շարք երկրներ կարող են բախվել ավիացիոն թռիչքների սահմանափակման կամ դադարեցման վտանգին՝ վառելիքի պաշարների արագ սպառման պատճառով։ Ինչպես հայտնում է Corriere della Sera-ն, որոշ երկրներում ավիավառելիքի պաշարները կարող են սպառվել արդեն առաջիկա 8-10 օրում։
Խնդիրը պայմանավորված է Մերձավոր Արևելքում լարվածությամբ և Հորմուզի նեղուցի փակմամբ, ինչի հետևանքով դադարեցվել են վառելիքի մատակարարումները Եվրոպա։ Նշվում է, որ միայն երկու եվրոպական երկրներ ունեն մոտ 90 օրի համար բավարար պաշարներ, իսկ ընդհանուր առմամբ իրավիճակը կարող է սրվել արդեն մայիսի երկրորդ-երրորդ շաբաթներին։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ նույնիսկ նեղուցի բացման դեպքում վառելիքի մատակարարումների վերականգնումը կարող է տևել շաբաթներ կամ ամիսներ։ Այս պայմաններում եվրոպական երկրները ստիպված են դիտարկել այլընտրանքային աղբյուրներ, մասնավորապես՝ ԱՄՆ-ից ներմուծումները, մինչդեռ որոշ ավիաընկերություններ արդեն սկսել են չեղարկել չվերթները՝ վառելիքի պակասի և թանկացման պատճառով։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում