Միրզոյանն անդրադարձել է TRIPP-ի ուղղությամբ աշխատանքները
Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել են այս օրերին Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները։ «Նաև խնդիրները, որոնց աշխարհը բախվում է, և միևնույն ժամանակ փորձել ենք մտքեր փոխանակել հնարավոր լուծումների ուղղությամբ»,- ասել է նա:
Միրզոյանը էստոնացի գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ենթակառուցվածքների ապաշրջափակման, TRIPP նախագծի և դրա ուղղությամբ շարունակական աշխատանքներին առնչվող հարցեր:
«Ուզում եմ խորապես շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ անկեղծ երկխոսության համար մեր մարտահրավերներն ամբողջապես, խորապես ըմբռնելու համար, արժեքները կիսելու համար և ընկերության համար»,- ասել է նա՝ Էստոնիայի ԱԳ նախարարին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում