Գևորգ Պապոյանը մասնակցել է «LEASING EXPO 2026» ցուցահանդեսի բացմանը
Քաղաքական
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 10-ին մասնակցել է «LEASING EXPO 2026» Հայաստանի ամենախոշոր լիզինգային ցուցահանդեսի բացման արարողությանը։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարարը իր ողջույնի խոսքում կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը և նշել, որ ըստ վարկային ռեգիստրի տվյալների՝ ներկայումս բանկերի կողմից տրամադրված լիզինգային պորտֆելի շուրջ 89 տոկոսը (տոկոսադրույքի մասով) սուբսիդավորվում է պետական միջոցների հաշվին։
Նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին և սարքավորումներին։
Ցուցահանդեսին ներկայացված են շինարարական տեխնիկա, գյուղատնտեսական սարքավորումներ, արտադրական սարքավորումներ, արևային վահանակներ, տրանսպորտային միջոցներ, էլեկտրոմոբիլներ, բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ, գինեգործական սարքավորումներ, բանկեր և լիզինգային կազմակերպություններ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով, որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն ծանոթանալու լիզինգի գործիքակազմի միջոցով տրամադրվող պետական աջակցությանը։
«LEASING EXPO 2026»-ը մեկ հարթակում համախմբել է ոլորտի առաջատար կազմակերպություններին, մատակարար ընկերություններին, ֆինանսաբանկային կառույցներին, ինչպես նաև բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ ձևավորելով արդյունավետ միջավայր նոր գործարար կապերի հաստատման և համագործակցության ընդլայնման համար։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան