ԱՄՆ-ն Իրանի դեմ սկսել է «Տնտեսական զայրույթ» գործողությունը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Իրանի դեմ սկսել է «Տնտեսական զայրույթ» գործողությունը Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու համար: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, հաղորդում է TASS-ը։
«Միաժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը սկսում է «Տնտեսական զայրույթ» գործողությունը՝ Իրանի վրա առավելագույնի հասցնելով տնտեսական ճնշումը ԱՄՆ ողջ կառավարման շրջանակներում», - ասել է նա։
Հեգսեթը նաև զգուշացրել է Թեհրանին ԱՄՆ-ի կողմից ռմբակոծությունների արշավը սրելու պատրաստակամության մասին և կոչ է արել հանրապետությանը «խելամտորեն ընտրել»։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին