Genetic Production-ի կողմից նկարահանվող «Մոնթե» ֆիլմի նկարահանումները սկսված են․ Նոնա Սարգսյան
«Վազգեն. Վերջին սպարապետը» ֆիլմի հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է՝
«Արդեն ժամանակն է կիսվելու ...Genetic Production-ի կողմից նկարահանվող «Մոնթե» ֆիլմի նկարահանումները սկսված են ։
Ֆիլմը պատմում է Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա : Պատմություն, փաստեր, որոնք պատմվել և հաստատվել են Մոնթե Մելքոնյանի կնոջ ` իմ շատ սիրելի Տիկին Սեդա Մելքոնյանի կողմից :
Պրեմիերան կկայանա 2026 թվականի նոյեմբերին:
Աստված մեզ հետ», - գրել է նա։ Հիշեցնենք, որ Նոնան Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրն է։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը