Լուկաշենկոն Մակրոնին, Մերցին ու Թրամփին անվանել է «ժամանակավոր» առաջնորդներ
Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանելով «ժամանակավոր» քաղաքական գործիչներ։ Նա այդ մասին խոսել է RT-ի լրագրող Ռիկ Սանչեսին տված հարցազրույցում։
Լուկաշենկոյի խոսքով՝ արևմտյան առաջնորդները մտածում են կարճաժամկետ շահերի մասին և չեն առաջնորդվում իրենց ժողովուրդների երկարաժամկետ հետաքրքրություններով։ Նրա ձևակերպմամբ՝ նրանք «գալիս են, վերցնում ու հեռանում», ինչն էլ, ըստ նրա, բնորոշում է նրանց քաղաքականությունը։ Նա նաև նշել է, որ նախկինում Արևմուտքը փորձում էր սովորեցնել այլ երկրներին, սակայն այժմ, իր կարծիքով, հենց նրանք պետք է սովորեն։
Բելառուսի նախագահը հավելել է, որ քաղաքական գործիչների միջև որոշակի նախանձ միշտ կա՝ հատկապես ժողովրդական աջակցության մակարդակի հարցում։ Նա ընդգծել է, որ արևմտյան առաջնորդների համար անգամ 60 տոկոս աջակցությունը դժվար հասանելի ցուցանիշ է, իսկ իր գնահատմամբ՝ դա ցույց է տալիս նրանց քաղաքական համակարգերի խնդիրները։


















































Ամենադիտված
Հարսանեկան քաոսի․ երկու փեսա եկել են նույն հարսի հետևից