Ռուսաստանի 2027-ի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն առաջին տեղում են Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ Մանուկյան Ռուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրների Ֆրանկֆուրտ և Մյունխեն․ «Լյուֆթհանզան» ծրագրում է կրճատել 1000 աշխատատեղ Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». Կոնջորյան Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ Վարդանյան Մինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբեր Խարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրել Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ Աբրահամյան Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն Գրիգորյանին 

Աննախադեպ ելույթ․ Օհանյանը հայտարարեց, թե ում իրավասության ներքո է եղել դեպի Շուշի ճեղքված ճակատը. Հակոբ Բադալյան

Քաղաքական

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․

«Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ հաշվետվությունը ուղեկցելով ընդդիմության ուժերի եւ նրանց աջակցող հանրության հասցեին այնպիսի արտահայտություներով, որոնք լցրեցին ինֆորմացիոն հոսքերը:

Այդ հարցում Փաշինյանի հմտության անգերազանցելիությունը կարծես թե վեր է կասկածից:

Մինչդեռ, օրինակ նույն խորհրդարանում նախօրեին եղավ թերեւս մի աննախադեպ ելույթ՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ելույթը: Ավելին, ըստ իս, խորհրդարանական հնգամյա գործունեության ընթացքում դա Օհանյանի թերեւս ամենաարդյունավետ եւ հաջողված ելույթն էր:

Իսկ աննախադեպ էր այն հանգամանքի բերումով, որ կարծես թե առաջին անգամ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում ճակատի ճեղքումն ու առաջխաղացումը դեպի Շուշի, տղի է ունեցել այն հատվածում, որը եղել է ոչ թե Արցախի ՊԲ, այլ Հայաստանի գլխավոր շտաբի եւ ըստ այդմ Գերագույն գլխավոր հրամանատարի այսպես ասած իրավասության ու տնօրինման ներքո, ըստ հաստատված կառավարման կարգի:

Այլ կերպ ասած, Սեյրան Օհանյանը ազդարարում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում տապալումը եղել է Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության անմիջական պատասխանատվության ներքո գտնվող գոտում, հետեւաբար պատերազմի հետեւանքի համար պատասխանատու եւ մեղավոր շրջանակը հենց այդտեղ է:

Սա  իսկապես շատ լուրջ քաղաքական հայտարարություն է, որպիսին, կրկնեմ, չեմ հիշում թե եղել է մինչ այժմ: Մամուլի, պատերազմի մասնակիցների տարբեր գնահատականների, տարբեր մեկնաբանական կամ վերլուծական դիտարկումների շրջանակում՝ գուցե, թերեւս, բայց որ խորհրդարանի խմբակցության ղեկավարը անի այդպիսի ուղիղ հայտարարություն, ինքս համենայն դեպս չեմ հիշում:

Այստեղ էլ հասկանալի է, թե ինչո՞ւ էր Փաշինյանին պետք բոլորովին այլ թեմայով կրակը վերցնել իր վրա: Եվ ինչու՞ էր դա պետք իշխող խմբակցության տարբեր այլ ներկայացուցիչների:

Ահա հենց այս առումով է, որ արդեն տեւական ժամանակ պարբերաբար արտահայտում եմ այն միտքը, որ գործող իշխանությունն անելու է առավելագույնը՝ ընտրական պրոցեսի առաջատար մասնակիցներին «շեղելու»  եւ ավանդական «սեւ-սպիտակ» սխեմայի դաշտ բերելու համար: Այդ դաշտում է ներկայիս իշխանության «հարատեւության» գրավականը, որը մեծագույն ռիսկ է Հայաստանի հանրապետության համար:

Մինչդեռ, ընդդիմադիր ուժերի առավելությունը ներկայումս այն է, որ նրանք վերջապես կարողացել են դուրս գալ «սեւ-սպիտակ» դիմակայության դաշտից եւ պարզապես իշխանության հետ կռվելու փոխարեն, աշխատանքի ծանրության կենտրոնը տեղափոխել են հանրության հետ ուղիղ աշխատանքի եւ երկխոսության դաշտ: Սրան նպաստող առանցքային գործոն, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, եղել է Սամվել Կարապետյանի մուտքը պրոցես: Դա բերել է լիովին ննոր իրավիճակ, որի ներքո նաեւ դիրքավորվել են մյուս ուժերը:

Եվ սա է, որ այսպես ասած նախաձեռնության կորստի տագնապալի զգացում է առաջացրել կառավարող քաղաքական ուժի շրջանում: Հետեւաբար, այդ էպատաժային՝ թվում է թե նյարդային պոռթկումները, իրականում միանգամայն հաշվարկված եւ պլանավորված քայլեր են նախաձեռնությունը վերադաձնելու ուղղությամբ:

Ահա այստեղ է ներկայումս պայքարի «մեխը»»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
. Visa, Mastercard և JPMorgan․ հաքերները թիրախավորել են արտաքին մատակարարներինՌուսաստանի 2027-ի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն առաջին տեղում ենԵՄ 22-րդ պատժամիջոցների փաթեթում կարող է հայտնվել մարզիկների վիզային արգելքը Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ ՄանուկյանՌուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրներիՖրանկֆուրտ և Մյունխեն․ «Լյուֆթհանզան» ծրագրում է կրճատել 1000 աշխատատեղ Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». ԿոնջորյանՌուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել օգտագործված միջուկային վառելիքը Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ ՎարդանյանՄինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբերԶելենսկին անվտանգության երաշխիքներ է տեսնում միայն Ուկրաինայում գտնվող ամերիկյան բազաներումԽարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցըՎրաստանի ԱԳ նախարարը կոչ է արել հաղթահարել Ռուսաստանի հետ երկխոսության վախը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրելՈւիթքոֆ. Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ ԱբրահամյանԻնդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն ԳրիգորյանինՄալայզիայի Սելանգոր նահանգում ջրհեղեղից տարհանվածների թիվը հասել է 1 897-իԲանավեճ՝ առանց միջնորդների. Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է կանչում Նարեկ Կարապետյանին Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ»Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներԴրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենանԹրամփին Ասիայում ուղեկցել է «Դատաստանի օրվա ինքնաթիռը»Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր ՌիադիԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանվածAxios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվումՖլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով«Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնըԹրամփը կոչ է արել ԵՄ առաջնորդներին գումար ծախսել իրենց երկրների, այլ ոչ թե Կիևի վրա «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. ՖարմանյանԹբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդՈւիթքոֆը Բեռլինի բանակցությունները համարել է արդյունավետ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ ՌուբինյանԹրամփը հորդորում է Եվրոպային համաձայնության գալ Ռուսաստանի հետՊենտագոնը չունի զինամթերքի արտադրությունն ավելացնելու երկարաժամկետ ծրագիրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլարԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական ներխուժման համար պատրվակ ստեղծելու մեջԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցվածՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Նարվայում զգուշացնում են Ռուսաստանի հետ սահմանի փակման հետևանքներիցՄԱԿ-ը զգուշացնում է ահաբեկիչների կողմից ԱԲ-ի կիրառման վտանգիցNvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջելՌազմավարական նշանակության Քաջարան-Ագարակ 32կմ–անոց ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է (ֆոտո)Իտալիան Կիևից բացատրություն է պահանջել եվրոպատգամավորների ցուցակի համար
Ամենադիտված