ԱՄՆ-ը կրկին թուլացրել է սահմանափակումները․ թույլատրվել է ռուսական նավթի վաճառքը մինչև մայիսի կես
ԱՄՆ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է գործարքներ ռուսական նավթի վաճառքի համար, եթե այն բեռնված է եղել տանկերների վրա մինչև ապրիլի 17-ը։ Նոր գեներալ լիցենզիան գործելու է մինչև մայիսի 16-ը՝ ժամանակավոր կերպով մեղմելով սահմանափակումները։
Որոշումը վերաբերում է արդեն ճանապարհին գտնվող մեծածավալ նավթին՝ ավելի քան 100 միլիոն բարելի, ինչը կարող է մասամբ կայունացնել շուկան։ Միևնույն ժամանակ, սահմանափակումները չեն հանվել Իրանի հետ կապված գործարքների և իրանական ծագման ապրանքների նկատմամբ։
Այս քայլը գալիս է այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին, հատկապես Օրմուզի նեղուցում խնդիրների պատճառով, էներգակիրների գները կտրուկ աճել էին։ ԱՄՆ-ը նախկինում ևս նմանատիպ ժամանակավոր թույլտվություն էր տվել մարտին՝ շուկան կայունացնելու նպատակով։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը