Հունգարիայի նորընտիր վարչապետ Մադյարը սպառնացել է պաշտոնանկ անել նախագահին
Աշխարհ
Խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ և Հունգարիայի ապագա վարչապետ Պետեր Մադյարը պաշտոնից կազատի նախագահ Տամաշ Շույոկին և այլ պաշտոնյաների, եթե նրանք կամավոր հրաժարական չտան։ Այս մասին նա հայտարարել է X սոցիալական ցանցում։
«Եթե այս պաշտոնյաները կամավոր չհրաժարվեն մինչև մայիսի 31-ը, ապա միլիոնավոր հունգարացիներից ստացված մանդատի հիման վրա մենք նրանց կազատենք պաշտոնից», - գրել է նա։
Մադյարը պարզաբանել է, որ հրաժարականի կոչը վերաբերում է ոչ միայն նախագահին, այլև Գերագույն դատարանի նախագահին, Ազգային արդարադատության մարմնի ղեկավարին, Սահմանադրական դատարանի նախագահին և երկրի գլխավոր դատախազին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru