Կալիֆորնիայում արջի զգեստով ազգությամբ հայ տղամարդը ավտոմեքենաներ է վնասել․ նա ձերբակալվել է
ԱՄՆ
Կալիֆորնիայում արջի զգեստով ազգությամբ հայ մի տղամարդ փորձել է ապահովագրական վճարներ գանձել վնասված ավտոմեքենաների համար, գրում է Sky News-ը։
2024 թվականի հունվարին Լոս Անջելեսից հյուսիս-արևելք գտնվող Արրոուհեդ լճի մոտ արջը իբրև թե բարձրացել է 2010 թվականի Rolls-Royce Ghost ավտոմեքենայի մեջ և քերծվածքներ թողել դռների և նստատեղերի վրա։ Ըստ հայցի՝ երկու Mercedes ավտոմեքենաներ՝ 2015 թվականի G63 AMG և 2022 թվականի E350, վնասվել են նույն ձևով և միաժամանակ։
Ապահովագրական գործակալը ավտոմեքենաների սեփականատերերից ստացել է տեսախցիկների տեսագրությունը և փոխանցել քննիչներին։ Կալիֆորնիայի ապահովագրության դեպարտամենտի կողմից հետաքննությանը նշանակված Կալիֆորնիայի ձկնորսության և վայրի բնության դեպարտամենտի կենսաբանը նույնականացրել է զգեստով տղամարդուն։ Պարզվել է, որ շքեղ ավտոմեքենաների վրա հարձակումները կազմակերպել են 39-ամյա Ալֆիա Ցուկերմանը, 26-ամյա Ռուբեն Թամրազյանը, 32-ամյա Վահե Մուրադխանյանը և 39-ամյա արարատ Չիրքինյանը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը