ԱՄՆ ռազմական ինքնաթիռը թռիչք է իրականացրել Իրանի սահմանների մոտ
ԱՄՆ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing KC-46A Pegasus վառելիք լիցքավորող ինքնաթիռը թռիչք է իրականացրել Պարսից ծոցի տարածքով՝ Իրանի հետ հրադադարի ավարտից հետո։ Այս մասին վկայում են Flightradar24 հարթակի տվյալները։
Տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռը օդ է բարձրացել Թել Ավիվից, անցել Հորդանանի և Սաուդյան Արաբիայի օդային տարածքներով, այնուհետև հայտնվել Պարսից ծոցի երկնքում։ Թռիչքի ընթացքում այն շարժվել է դեպի Հորմուզի նեղուցի ուղղությամբ։
Թռիչքը տեղի է ունեցել տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին և կարող է դիտարկվել որպես ռազմական ակտիվության հերթական նշան։ Միջազգային փորձագետները նման տեղաշարժերը կապում են ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող դիմակայության հետ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը