40-ամյա տղամարդը պարեկներին հայտնել է «Կրիստալ» փաթեթի մասին
Իրավունք
Օգոստոսի 29-ին՝ ժամը 03։10-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկի 107/12 հասցեի մոտ պարեկները նկատել են «Tesla» մակնիշի ավտոմեքենա, որի մոտ 40-ամյա տղամարդը ինչ-որ բան էր փնտրում։
Պարեկների հարցին՝ ինչ է փնտրում, տղամարդը հեռախոսով ցույց է տվել կպչուն ժապավենով փաթեթի լուսանկար և հայտնել, որ դրա մեջ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։ Նա նաև մատնանշել է այն վայրը, որտեղ, ըստ իր խոսքերի, գտնվում էր փաթեթը։
Տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված առարկա կամ նյութ չի հայտնաբերվել, իսկ «Tesla»-ն տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը