NASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբ Դավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Նոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանը Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ 

Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրավական պետության գաղափարը սովորաբար կապվում է օրենքի գերակայության, դատարանների անկախության, իրավապահ մարմինների արդյունավետության, հանցագործությունների բացահայտման և պատասխանատվության անխուսափելիության հետ։ Սակայն իրավական պետության իրական բովանդակությունը չի կարող սահմանափակվել միայն օրենքի տառի մեխանիկական կիրառմամբ։ Իրավունքը, որքան էլ այն կառուցված լինի հստակ նորմերի, ընթացակարգերի և պարտադիր կանոնների վրա, ի վերջո վերաբերում է մարդուն։ Հետևաբար, ցանկացած իրավական գործընթացի առանցքում պետք է լինի ոչ միայն այն հարցը, թե ինչ է թույլատրում կամ պահանջում օրենքը, այլ նաև այն, թե ինչպես է այդ օրենքը կիրառվում կոնկրետ մարդու նկատմամբ։ Հենց այստեղ է առաջ գալիս իրավունքի և մարդասիրության փոխհարաբերության հիմնարար խնդիրը, որը հատկապես կարևոր է քրեական արդարադատության, կալանավորման, ձերբակալությունների, խուզարկությունների և դատավարական հարկադրանքի այլ միջոցների կիրառման ընթացքում։

Ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում վաղուց արդեն ընդունված է այն գաղափարը, որ պետության ուժը չափվում է ոչ միայն նրա կարողությամբ՝ հայտնաբերելու, հետապնդելու և պատժելու ենթադրյալ հանցագործներին, այլև առաջին հերթին այն սահմանափակումներով, որոնք պետությունը պատրաստ է դնել սեփական ուժի կիրառման վրա։ Պետությունը կարող է ունենալ ամենաուժեղ իրավապահ համակարգը, ամենախիստ քրեական օրենսդրությունը և ամենաարագ դատավարական մեխանիզմները, սակայն եթե այդ ամբողջ համակարգը գործում է մարդու արժանապատվության հաշվին, եթե իրավական գործընթացը վերածվում է ֆիզիկական կամ հոգեբանական նվաստացման, ցուցադրական ուժի կիրառման կամ քաղաքական և հասարակական ազդակներ փոխանցելու գործիքի, ապա իրավունքի գերակայության մասին խոսելը դառնում է ավելի ու ավելի բարդ։

Իրավական գործընթացներում, բնականաբար, առկա է նաև քաղաքական բաղադրիչը։ Սա հատկապես ակնհայտ է այն երկրներում, որտեղ քաղաքական բևեռացվածությունը բարձր է, հասարակությունը բաժանված է հակադիր ճամբարների, իսկ իրավապահ և դատական համակարգերի գործունեությունը մշտապես հայտնվում է քաղաքական քննարկումների կենտրոնում։ Քրեական գործերը հաճախ դիտարկվում են ոչ միայն իրավական, այլև քաղաքական հարթության մեջ։ Մարդիկ փորձում են հասկանալ՝ արդյոք տվյալ գործընթացը բացառապես իրավական տրամաբանությամբ է պայմանավորված, թե դրա հետևում կան քաղաքական նպատակներ, իշխանական շահեր, հասարակական ճնշումներ կամ հաշվեհարդարի տրամադրություններ։ Սակայն նույնիսկ այն դեպքում, երբ իրավական գործընթացի քաղաքական բաղադրիչը վիճարկելի է կամ բացակայում է, մնում է մեկ անբեկանելի սկզբունք. մարդասիրությունը չպետք է դուրս մղվի արդարադատության համակարգից։

Ոչ ոք չի պնդում, որ եթե կա քրեական գործ, եթե առկա է ենթադրյալ հանցագործություն կամ հանցանքի վերաբերյալ հիմնավոր կասկած, պետությունը պետք է անգործության մատնվի։ Ընդհակառակը, ցանկացած ենթադրյալ հանցագործություն պետք է քննվի, ապացույցները պետք է հավաքվեն, հանգամանքները պետք է պարզվեն, մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն, իսկ անմեղների իրավունքները՝ պաշտպանվեն։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Հանցագործությունների քննությունը պետության ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունը։ Անպատժելիությունը նույնքան վտանգավոր է, որքան իրավական կամայականությունը։ Եթե պետությունը հրաժարվում է քրեական արդարադատությունից, ապա հասարակությունը հայտնվում է անիշխանության և անպատժելիության պայմաններում։ Բայց եթե քրեական արդարադատությունը կորցնում է մարդասիրության սահմանները, այն կարող է վերածվել բոլորովին այլ երևույթի՝ անհարկի ուժի ցուցադրության, ճնշման, պատժիչ մեքենայի, ինչու չէ՝ նաև քաղաքական հետապնդման գործիքի։

Հենց այստեղ է անհրաժեշտ հստակ տարբերակել քրեական հետապնդումը մարդու նկատմամբ հաշվեհարդարից կամ խոշտանգումից։ Քրեական գործ հարուցելը դեռևս չի նշանակում, որ մարդը դադարում է լինել մարդ, կորցնում է իր արժանապատվությունը կամ զրկվում է մարդասիրական վերաբերմունքի իրավունքից։ Նույնիսկ ամենածանր հանցագործության մեջ մեղադրվող անձն ունի հիմնարար իրավունքներ։ Ավելին՝ քաղաքակիրթ հասարակության և իրավական պետության չափանիշը հենց այն է, թե ինչպես է այն վերաբերվում ոչ միայն օրինակելի քաղաքացիներին, այլ նաև նրանց, ովքեր մեղադրվում կամ կասկածվում են օրենքի խախտման մեջ։ Մարդու իրավունքների գաղափարախոսությունը չի գործում միայն «լավ» մարդկանց համար։ Եթե մարդասիրությունը կիրառելի է միայն նրանց նկատմամբ, ում հասարակությունը համակրում է, ապա դա արդեն մարդասիրություն չէ, այլ ընտրողական բարեհաճություն։

Այս առումով հատկապես մտահոգիչ են այն իրավիճակները, երբ իրավական անհրաժեշտությունը և մարդու ֆիզիկական վիճակը ակնհայտորեն միմյանց հակադրվում են, սակայն պետության ներկայացուցիչները որոշում են անտեսել մարդասիրական գործոնը։ Երբ առողջական ծանր վիճակում գտնվող, անկողնային ռեժիմում գտնվող կամ ինքնուրույն տեղաշարժվելու անկարող մարդուն պատգարակով տեղափոխում են դատարան՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե դատավարական ընթացակարգի ֆորմալ պահպանումն ավելի կարևոր է, քան մարդու առողջությունը և արժանապատվությունը, առաջանում է միանգամայն արդար հարց՝ արդյո՞ք իրավական համակարգը իսկապես այլընտրանք չունի։ Արդյո՞ք տեխնոլոգիական և կազմակերպչական այս դարում անհնար է ապահովել դատական մասնակցության այլ ձև, հետաձգել որոշ դատավարական գործողություններ, կազմակերպել հեռավար մասնակցություն կամ կիրառել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան համատեղել արդարադատության շահն ու մարդու առողջության պաշտպանությունը։

Իրավունքի էությունը միայն պահանջելը չէ։ Իրավունքը նաև համաչափություն է։ Իրավունքը նաև անհրաժեշտության սկզբունք է։ Պետական միջամտությունը մարդու ազատությանը, մարմնական անձեռնմխելիությանը և անձնական կյանքին պետք է լինի ոչ միայն օրինական, այլև անհրաժեշտ և համաչափ։ Եթե նույն իրավական նպատակին հնարավոր է հասնել ավելի մեղմ միջոցներով, ապա ամենախիստ միջոցի ընտրությունը դառնում է ոչ միայն իրավական, այլև բարոյական խնդիր։

Հատկապես սուր է կալանքի կիրառման խնդիրը։ Կալանքը ժամանակակից իրավական համակարգերում պետք է դիտարկվի որպես խափանման բացառիկ միջոց, ոչ թե որպես նախնական պատիժ։ Իրավական տեսանկյունից անձը մեղավոր չի համարվում այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Սակայն հասարակական և քաղաքական պրակտիկայում հաճախ ձևավորվում է հակառակ տրամաբանություն։ Մարդուն ձերբակալում կամ կալանավորում են, ապա այդ փաստն ինքնին սկսում է ընկալվել որպես մեղավորության ապացույց։ Կալանքը վերածվում է ոչ միայն դատավարական խափանման միջոցի, այլև սոցիալական պիտակավորման, հոգեբանական ճնշման և փաստացի պատժի։ Այս երևույթը վտանգավոր է հատկապես այն դեպքում, երբ կալանքը սկսում է կիրառվել լայնորեն և դառնում է «սովորական երևույթ», այսինքն՝ երբ այլ խափանման միջոցներն են դառնում «բացառիկ»։ Կալանքը պետք է ծառայի կոնկրետ դատավարական նպատակների՝ կանխելու փախուստը, քննությանը խոչընդոտելը, ապացույցների ոչնչացումը կամ որոշակի այլ իրական վտանգներ։ Այն չպետք է դառնա պատժելու միջոց մինչև դատավճիռը, հասարակական պահանջը բավարարելու գործիք կամ քաղաքական հակառակորդին մեկուսացնելու մեխանիզմ։ Երբ ազատությունից զրկելը սկսում է ընկալվել որպես քրեական գործի բնական և պարտադիր բաղադրիչ, խախտվում է ազատության իրավունքի հիմնարար տրամաբանությունը։ Առավել զգայուն են այն դեպքերը, երբ խոսքը ծանր առողջական վիճակ ունեցող անձանց մասին է։ Մարդը կարող է լինել քրեական գործով ներգրավված անձ, կարող է լինել մեղադրյալ կամ նույնիսկ ծանր հանցագործության մեջ կասկածվող, սակայն նրա առողջական վիճակը չի դադարում իրավական նշանակություն ունենալուց։ Եթե մարդը վերջերս ենթարկվել է ծանր վիրահատության, գտնվում է վերականգնողական փուլում, ունի կյանքի համար վտանգավոր հիվանդություններ կամ մշտական բժշկական վերահսկողության կարիք, ապա կալանավորման հարցը պետք է քննարկվի ոչ թե վերացական ձևով, այլ կոնկրետ մարդուն վերաբերող իրական հանգամանքների հաշվառմամբ։ Այստեղ պետությունը պարտավոր է ցույց տալ, որ ինքը ոչ միայն ուժեղ է, այլ նաև բանական։

Դժվար է մարդասիրական կամ իրավական արդարացվածություն գտնել այնպիսի իրավիճակում, երբ, օրինակ՝ մարդը մեկ շաբաթ առաջ սրտի վիրահատություն է տարել, սակայն որոշվում է նրան անպայման կալանավորել՝ անկախ առողջական ծանր վիճակից և հնարավոր հետևանքներից։ Նման իրավիճակում հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ արդյո՞ք պետության շահերը հնարավոր չէր պաշտպանել այլ խափանման միջոցներով։ Արդյո՞ք անձը պարտադիր պետք է հայտնվեր փակ հաստատությունում։ Արդյո՞ք տնային կալանքը, գրավը, տեղաշարժի սահմանափակումը կամ վերահսկողական այլ մեխանիզմները չէին կարող բավարարել նույն դատավարական նպատակները։ Եթե նման հարցերը պատշաճ կերպով չեն քննարկվում, ապա առաջանում է տպավորություն, որ կալանքը ընտրվում է ոչ թե իր բացառիկ անհրաժեշտության պատճառով, այլ որպես ամենահարմար և քաղաքականորեն ամենատեսանելի միջոց։

Իրավական համակարգի ուժը պետք է արտահայտվի ոչ թե նրանով, որ այն ամեն դեպքում կարողանում է մարդուն բանտ ուղարկել, այլ նրանով, որ կարողանում է յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում գտնել համաչափ և արդար լուծում։

Տարիքային գործոնն ինքնին նույնպես կարևոր մարդասիրական հանգամանք է։ Յոթանասունն անց մարդու նկատմամբ իրավապահ գործողություն իրականացնելիս պետությունը պետք է ցուցաբերի առավելագույն զգուշավորություն։ Սա չի նշանակում, որ տարեց մարդիկ օրենքից վեր են կամ չեն կարող ենթարկվել պատասխանատվության։ Խոսքը կրկին նույն բանի մասին է՝ իրավական գործընթացի ձևի և մեթոդների մասին։ Եթե անհրաժեշտ է անձին բերման ենթարկել, ապա դա կարելի է անել արժանապատվությունը պահպանող եղանակով։ Եթե անհրաժեշտ է ուժ կիրառել, այն պետք է լինի նվազագույն անհրաժեշտ ուժը։ Եթե չկա դիմադրություն, փախուստի վտանգ կամ ֆիզիկական սպառնալիք, ապա ցուցադրական կոշտությունը որևէ իրավական նպատակ չի հետապնդում, այլ դառնում է զուտ մեկ անձի ցանկություն։ Երբ տարեց մարդուն գետնին են պառկեցնում իրավապահ գործողության ընթացքում, առաջանում է հարց՝ ինչո՞ւ, որ հրահանգ տվողի «սիրտը հովանա՞»։ Այդ դեպքում իրավունքը սկսում է ծառայել ոչ թե օրենքի պահպանմանը, այլ իշխանության ցուցադրմանը։ Իսկ ցուցադրական նվաստացումը, հատկապես տեսախցիկների և հանրային տարածման պայմաններում, կարող է ունենալ նաև երկրորդական նպատակ՝ ազդակ ուղարկել ոչ միայն տվյալ անձին, այլև հասարակությանը։ Այդ ազդակը շատ պարզ է. պետությունը կարող է ցանկացած մարդու հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում է։ Սակայն հենց այսպիսի ազդակն է անհամատեղելի իրավական պետության գաղափարի հետ։ Պետության ներկայացուցիչը պետք է հասկանա, որ համազգեստը, լիազորությունը և ուժ կիրառելու իրավունքը ոչ թե առավելություն են մարդու նկատմամբ, այլ լրացուցիչ պատասխանատվություն։ Որքան մեծ է պետության ուժը, այնքան բարձր պետք է լինի այդ ուժի կիրառման ինքնազսպման մակարդակը։ Պետությունը հավերժ է, իշխանությունը՝ անցողիկ:

Իրավապահի մասնագիտական որակը չի չափվում միայն նրանով, թե որքան արագ և արդյունավետ է նա կարողանում իրականացնել հրաման, այլ նաև նրանով, թե որքան ճշգրիտ է կարողանում գնահատել իրավիճակը և հասկանալ, թե որտեղ է ավարտվում անհրաժեշտ ուժը և սկսվում ավելորդ կոշտությունը։ Հատկապես խնդրահարույց է այն, ինչ հասարակական խոսույթում հաճախ անվանում են «մասկի շոու»։ Այս երևույթը սովորաբար վերաբերում է այնպիսի ցուցադրական գործողություններին, որոնց ընթացքում մեծ թվով դիմակավորված կամ զինված ծառայողներ ներգրավվում են այնպիսի իրավիճակներում, որտեղ իրականում հնարավոր էր գործել անհամեմատ ավելի հանգիստ և քաղաքակիրթ եղանակով։ Բազմաթիվ իրավապահների ներգրավումը, վաղ առավոտյան կամ ուշ գիշերով բնակարան մուտք գործելը, երեխաների և ընտանիքի անդամների ներկայությամբ աղմկոտ գործողություններ կատարելը կարող են իրավական գործողությունը վերածել հոգեբանական պատժի։ Իհարկե, կան իրավիճակներ, երբ հատուկ ստորաբաժանումների ներգրավումն արդարացված է։ Եթե առկա է զինված դիմադրության վտանգ, ահաբեկչական սպառնալիք, կազմակերպված հանցավորության հետ կապված բարձր ռիսկ, կամ անձը հայտնի է իր բռնի վարքագծով, իրավապահ մարմինները պարտավոր են պաշտպանել իրենց աշխատակիցների և հասարակության անվտանգությունը։ Սակայն երբ նման ռիսկ գոյություն չունի, ուժի զանգվածային ցուցադրությունը դժվար է արդարացնել։ Պետությունը չպետք է իր քաղաքացիներին սովորեցնի, որ յուրաքանչյուր քրեական վարույթ կարող է ուղեկցվել ռազմական գործողության նմանվող տեսարաններով։

Առանձնահատուկ պատասխանատվություն է առաջանում այն դեպքերում, երբ իրավապահները մտնում են տուն, որտեղ ապրում են անչափահաս երեխաներ։ Երեխան չի կարող և չպետք է դառնա ծնողի նկատմամբ իրականացվող քրեական գործընթացի անուղղակի զոհը։ Երեխայի համար վաղ առավոտյան տան դուռը կոտրելու, դիմակավորված մարդկանց ներս մտնելու, ծնողին գետնին պառկեցնելու կամ ձեռնաշղթաներով տանելու տեսարանը կարող է ունենալ երկարատև հոգեբանական հետևանքներ։ Պետությունը կարող է պնդել, որ գործողությունն ուղղված չէր երեխայի դեմ, սակայն իրականությունը դրանից չի փոխվում. երեխան դառնում է այդ գործողության անմիջական ականատեսը և կրողը։ Ուստի, այն դեպքերում, երբ իրավապահ մարմինները գիտեն, որ բնակարանում կան անչափահասներ, պետք է հատուկ գնահատվի գործողության ժամանակը, ձևը և ներգրավվող ուժերի ծավալը։ Եթե անձին կարելի է հրավիրել քննչական մարմին, կանչել հարցաքննության, ծանուցել, կազմակերպել գործողություն այն ժամին, երբ երեխաները դպրոցում են կամ այլ վայրում, ապա պետությունը պարտավոր է քննարկել այդ տարբերակները։ Սա ոչ թե մեղադրյալի նկատմամբ հատուկ արտոնություն է, այլ երեխայի շահերի պաշտպանություն։

Սակայն երբ այս մասին բարձրաձայնվում է, իշխանության ներկայացուցիչներից հաճախ հնչում է հեգնական հակադարձում. «Ի՞նչ անենք, երեխա ունի, քրեական գործ չհարուցե՞նք»։ Այս հարցադրումն իրականում դիտավորյալ աղավաղում է քննարկման բովանդակությունը։ Ոչ ոք չի ասում, որ երեխաներ ունենալը քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք է։ Ոչ ոք չի ասում, որ հիվանդությունը կամ տարիքը պետք է վերացնեն իրավապահ մարմինների լիազորությունները։ Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. պետությունը կարող է իրականացնել օրենքով նախատեսված բոլոր գործողությունները՝ միաժամանակ չկորցնելով մարդկային դեմքը։ Քրեական գործ հարուցելու և մարդու ընտանիքի նկատմամբ հոգեբանական ցնցում կազմակերպելու միջև տարբերություն կա։ Մեղադրյալին դատարան ներկայացնելու և ծանր հիվանդ մարդուն ցուցադրական ձևով պատգարակով տեղափոխելու միջև տարբերություն կա։ Անձին բերման ենթարկելու և տարեց մարդուն անհարկի գետնին պառկեցնելու միջև տարբերություն կա։ Բնակարանում խուզարկություն իրականացնելու և հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ ուժային ներկայացում կազմակերպելու միջև տարբերություն կա։ Այս տարբերությունները հասկանալը հենց իրավական և քաղաքակիրթ պետական կառավարման կարևորագույն հատկանիշներից մեկն է։

Արդարադատությունը երբեք չպետք է շփոթել վրեժխնդրության հետ։ Պետությունը վրեժ լուծող սուբյեկտ չէ։ Նրա խնդիրը որևէ մեկի «սիրտը հովացնելը», հասարակական կամ քաղաքական դժգոհությունը բավարարելը կամ մարդկանց նվաստացնելու միջոցով սեփական ուժը հաստատելը չէ։ Պետության գործառույթը օրենքի կիրառումն է։ Իսկ օրենքի կիրառումը, եթե այն ցանկանում է մնալ արդարադատություն, պետք է ազատ լինի նվաստացման, ցուցադրական դաժանության և ավելորդ ուժի կիրառումից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
NASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել
Ամենադիտված