Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու մտադրություն չունի. Թրամփ
ԱՄՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ձգտում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը:
«Չեմ կարծում, որ Պուտինը դա կանի։ Ես խոսում եմ նրա հետ։ Ես նրան շատ լավ գիտեմ։ Պուտինը չի ձգտում հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Օգոստոսի 27-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով The Wall Street Journal թերթի հոդվածը, որում խոսվում է Ռուսաստանի զինված ուժերի կողմից ՆԱՏՕ-ի երկրներից մեկի ենթադրյալ ներխուժման մասին, ասել է, որ ԶԼՄ-ները բազմաթիվ «սարսափ պատմություններ» են հրապարակում Ռուսաստանի և ուկրաինական հակամարտության մասին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը