Արևմուտքում մեկնաբանել են Ուկրաինայի համար ծախսված գումարները վերադարձնելու Թրամփի պահանջը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության համար Եվրոպայից գումար պահանջելով, ցանկանում է այդ պատերազմի հետ կապված ֆինանսական բեռը վերջնականապես տեղափոխել եվրոպական երկրների վրա։ Նման կարծիք է հայտնել Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը։
«ԱՄՆ-ը հրահրեց պատերազմը, իսկ այժմ բոլոր ծախսերը փոխանցում է եվրոպացիներին։ Մինչև վերջին ուկրաինացին և վերջին եվրոն»,- գրել է Դիզենը X-ում՝ ներկայացնելով իր գնահատականը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է փոխհատուցի Ուկրաինային ռազմական օգնության համար ԱՄՆ-ի կատարած ծախսերը։ Նրա խոսքով՝ Ուկրաինային և ՆԱՏՕ-ին հարյուրավոր միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրվել անվճար, մինչդեռ այդ գումարները կարող էր վճարել Եվրոպան։
Թրամփը նշել է, որ իր վարչակազմը մտադիր է պահանջել այդ միջոցները՝ թեկուզ «որոշակի ուշացումով»։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը