Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին տեղափոխող հատուկ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ամերիկյան պատվիրակներին դիմավորել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Նախապես հաղորդվել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները նախ կայցելեն Մոսկվա, այնուհետև կմեկնեն Կիև։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ նրանք Մոսկվա են բերել Ուկրաինայում ռազմական գործողությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ առաջարկներ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ, իր գնահատմամբ, ուկրաինական հակամարտության ավարտին հասնելու «լավ հնարավորություններ» կան։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը