Ուկրաինայի ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել Էստոնիայի «Էմարի» ավիաբազայում
Քաղաքական
Ուկրաինայի ԶՈւ Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռը Լվովի մարզից ժամանել է Էստոնիայի «Էմարի» ռազմաօդային բազա։ Այս մասին վկայում են Flightradar24 ծառայության տվյալները։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերին պատկանող՝ 45 կողային համարով և 22168 կանչային նշանով ինքնաթիռը Լվովի մարզից օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով մոտ 07:00-ին և «Էմարի» ավիաբազայում վայրէջք կատարել մոտ 10:15-ին։
Թռիչքի ընթացքում Ան-26-ն անցել է Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի օդային տարածքներով։ Մեկնման կոնկրետ օդանավակայանի և Էստոնիայում վայրէջքի ճշգրիտ ժամանակի տվյալները հարթակում հասանելի չեն։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը