ԱՄՆ-ից ժամանող ինքնաթիռը մուտք է գործել Ռուսաստանի օդային տարածք՝ Ուիթքոֆի և Քուշների այցի մասին լուրերի ֆոնին
ԱՄՆ
ԱՄՆ-ից թռչող Boeing C-32A ինքնաթիռը մուտք է գործել Ռուսաստանի օդային տարածք։ Flightradar-ի տվյալներով՝ օդանավը ՌԴ սահմանը հատել է Մոսկվայի ժամանակով մոտ 11:40-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դա տեղի է ունեցել այն տեղեկությունների ֆոնին, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները պատրաստվում են այցելել Մոսկվա։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաների, հայտնել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները սեպտեմբերի 5-6-ը կարող են այցելել Մոսկվա և Կիև։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել էր, որ Կրեմլը ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ շփումների մասին տեղեկություն կհրապարակի դրանց կայանալուց հետո։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը