Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվայում երթևեկում են Aurus ավտոմեքենաներով
Քաղաքական
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Մոսկվայում տեղաշարժվում են ռուսական Aurus ավտոմեքենաներով, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ամերիկացի բանակցողներին տեղափոխող ինքնաթիռը սեպտեմբերի 5-ին՝ Մոսկվայի ժամանակով 12:52-ին, վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում։ Այնուհետև նրանց ավտոշարասյունը շարժվել է դեպի Մոսկվայի կենտրոն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվայում կներկայացնեն Ուկրաինայում հակամարտության դադարեցման վերաբերյալ ամերիկյան կողմի առաջարկները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին Ուիթքոֆին և Քուշներին անվանել էր Ռուսաստանում «միշտ ցանկալի հյուրեր»՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է աշխատել նրանց հետ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը