Զելենսկու՝ Ռուսաստանի մասին հայտարարությունը սոցցանցերում կոշտ արձագանքի է արժանացել
Քաղաքական
X սոցիալական ցանցի մի շարք օգտատերեր քննադատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Ռուսաստանի զինված ուժերի նոր հարվածների վերաբերյալ նրա հայտարարությունից հետո, գրում է ՌԻԱ Նովոստին։
Մեկնաբաններից մեկը, հիշեցնելով քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ Կիևի վերջին հայտարարությունները, գրել է, որ Զելենսկուն «չարժե օդանավակայանների հետ կապված արկածախնդրություն սկսել»։ Մեկ այլ օգտատեր հարցրել է. «Եվ սա՞ է այն ամենը, ինչին հասար քո 40-օրյա գործողությամբ»։
Մյուս մեկնաբանություններում ևս Զելենսկուն մեղադրել են հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունները բաց թողնելու և պատերազմը շարունակելու մեջ։
Հարկ է նշել, որ հրապարակումը ներկայացնում է սոցցանցերի առանձին օգտատերերի մեկնաբանություններ, որոնք չեն արտացոլում X-ի օգտատերերի ընդհանուր դիրքորոշումը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը