Դիետոլոգը բացատրել է՝ ինչպես ճիշտ յուղ ընտրել տապակելու համար
Հասարակություն
Դիետոլոգ և գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան խորհուրդ է տվել տապակելու համար ընտրել ռաֆինացված բուսական յուղեր՝ ուշադրություն դարձնելով դրանց ծխման ջերմաստիճանին, գրում է «Лента.ру»-ն։
Մասնագետի խոսքով՝ տապակելու համար առավել հարմար են այն ռաֆինացված յուղերը, որոնց ծխման ջերմաստիճանը 190°C և ավելի է։ Արագ տապակման դեպքում թույլատրելի է նաև 170°C-ից բարձր ցուցանիշը։ Ռաֆինացման ընթացքում յուղից հեռացվում են մի շարք խառնուրդներ, ինչի շնորհիվ այն ավելի կայուն է դառնում բարձր ջերմաստիճանի նկատմամբ։ Դիանովան, մասնավորապես, խորհուրդ է տվել օգտագործել ռաֆինացված արևածաղկի յուղ։
Դիետոլոգը նաև հորդորել է յուղը պահել մութ ու զով վայրում՝ շիշը ամուր փակված, ինչպես նաև երբեք նույն յուղը երկրորդ անգամ չօգտագործել տապակելու համար։ Նրա խոսքով՝ բազմակի տաքացումը կարող է նպաստել անցանկալի միացությունների կուտակմանը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը