Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿ
Իրավունք
Առցանց խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողությունը կուժեղանա։ ՊԵԿ-ի տեղեկացմամբ՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2027 թվականի փետրվարի 8-ից։
Նոր կարգավորումներով կվերանայվեն չլիցենզավորված կազմակերպությունների կողմից շահումով խաղերի և վիճակախաղերի առցանց կայքերի արգելափակման գործող մեխանիզմները։
ՊԵԿ-ը նշում է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է օտարերկրյա չլիցենզավորված կազմակերպությունների կողմից Հայաստանում խաղային ծառայությունների և դրանց գովազդների տարածմամբ։ Գործող վարչարարական գործիքները, ըստ գերատեսչության, բավարար արդյունավետություն չեն ապահովում։
Նոր մեխանիզմով նախատեսվում է հեռահաղորդակցության օպերատորների միջոցով տեխնիկապես սահմանափակել չլիցենզավորված կայքերի հասանելիությունը, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել դրանց կողմից գովազդի տարածման նկատմամբ։
ՊԵԿ-ը շեշտում է, որ նոր կարգավորումները չեն սահմանափակում օրինական խաղային գործունեությունը և ուղղված են լիցենզավորված շուկայի պաշտպանությանը, հավասար մրցակցային պայմանների ապահովմանը և ոլորտում առկա ռիսկերի կանխարգելմանը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը