Հայաստանի սովորողների գիտելիքների կիրառման հմտությունները ցածր են․ PISA-2025-ի ահազանգը
Գիտություն և Մշակույթ
PISA-2025 միջազգային գնահատման արդյունքներով՝ Հայաստանի 15-ամյա սովորողների առավել ընդգծված ուժեղ կողմերն են հարմարվողականությունը և նպատակների սահմանման կարողությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Սովորողների ուժեղ կողմերից են նաև դպրոցին կապվածության զգացումը, դպրոցի արժեքի գիտակցումը և զարգացմանը միտվածությունը։
Միաժամանակ, ուշադրություն պահանջող ուղղություններ են տոկունությունը, հետաքրքրասիրությունը և անհրաժեշտության դեպքում օգնության դիմելու կարողությունը։ ԿԳՄՍՆ-ի գնահատմամբ՝ նոր գիտելիքի նկատմամբ հետաքրքրությունը, դժվարությունների դեպքում օգնություն խնդրելը և անհաջողությունից հետո աշխատանքը շարունակելու կարողությունը արդյունավետ ուսումնառության կարևոր նախապայմաններ են։
Նշվում է նաև, որ սովորողների՝ գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունները ցածր են և զարգացման կարիք ունեն։
ԿԳՄՍՆ-ն ընդգծում է, որ PISA-2025-ին մասնակցած սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախորդ չափորոշչով։ Այս համատեքստում արդյունքները դիտարկվում են որպես կրթական բարեփոխումների անհրաժեշտությունը գնահատելու ելակետ և հետագայում նոր չափորոշչի ազդեցությունը չափելու հնարավորություն։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)