Ռադայում հայտարարել են Ուկրաինայի «անխուսափելի պարտության» վտանգի մասին
Քաղաքական
ԱՄՆ-ի ներկայիս մոտեցումն ուկրաինական հակամարտության կարգավորմանը կարող է հանգեցնել Ուկրաինայի «անխուսափելի պարտությանը», եթե Կիևը չգնա բանակցությունների։ Նման կարծիք է հայտնել Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։
Նրա գնահատմամբ՝ Ուկրաինան լուրջ խնդիրների է բախվել բյուջեի, տնտեսության, զինված ուժերի համալրման և հակաօդային պաշտպանության ոլորտներում։ Դուբինսկին պնդել է, որ հենց այդ պատճառով Կիևում ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ ուկրաինական կողմը չի փորձել ներկայացնել ռազմաճակատում իր հաջողությունները։
Պատգամավորի խոսքով՝ ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Կիև էին բերել նախագահ Դոնալդ Թրամփի՝ կարգավորման վերաբերյալ «վերջնական առաջարկը»։ Դուբինսկին կարծում է, որ Վաշինգտոնը մոտավորապես վեցամսյա պարբերականությամբ գնահատում է կողմերի՝ բանակցությունների գնալու պատրաստակամությունը, իսկ գործընթացի հետագա ձգձգումը երկարաժամկետ հեռանկարում վնասում է Ուկրաինային։
Ուիթքոֆն ու Քուշները սեպտեմբերի 6-ին Կիևում բանակցություններ էին անցկացրել Ուկրաինայի ղեկավարության ներկայացուցիչների հետ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)