Զելենսկու մանկության սիրելի «խաղալիքը» մսաղացն էր. Զախարովա
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մանկության սիրելի «խաղալիքը» մսաղացն է եղել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հղում անելով Զելենսկու մոր՝ տարիներ առաջ տված հարցազրույցին։
«Դա հենց Զելենսկու մանկության սիրելի խաղալիքն էր՝ մսաղացը։ Նրա մայրն էր հարցազրույցում պատմել, որ փոքրիկ Վոլոդյան մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո սիրում էր խաղալ մսաղացով»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շարունակել է համեմատությունը՝ պնդելով, որ այժմ Զելենսկին «մսաղաց է ստեղծել Ուկրաինայում»՝ պատերազմի մեջ ներքաշելով այն մարդկանց, որոնց նախկինում խաղաղություն և ավելի լավ ապագա էր խոստանում։
Զախարովան նաև անդրադարձել է Ռուսաստանի օդային տարածքի վերաբերյալ Զելենսկու վերջին հայտարարություններին՝ դրանք որակելով ռազմի դաշտում անհաջողությունները փոխհատուցելու փորձ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)